39813 դիտում
12:04 03-07-2021
Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում. հաստաբուն ծառն արմատից պոկվել ու տապալվել է, վնասվել են քաղաքացու ավտոմեքենաներն ու տան տանիքը, կոտրվել է գազախողովակն ու կտրվել էլեկտրալարերը.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հուլիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Երեկոյան ժամը 20։00-ի սահմաններում ուժեղ քամու և հորդառատ անձրևի հետևանքով Աքորի գյուղում հսկայական ծառը տապալվել և ընկել է նշված համայնքի բնակիչ Սլավիկ Գալստյանին պատկանող տան մոտակայքում կայանված ՎԱԶ 2106 և ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենաների վրա՝ փակելով ճանապարհը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծառի տապալման հետևանքով կտրվել են նշված հատվածով անցկացված էլեկտրալարերն ու գազախողովակը։ Բացի այդ, վնասվել է տան տանիքը։
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 40 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Ժամանել են ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը։
Ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» ու «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների աշխատակիցները։
Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+