4993 դիտում
09:44 06-08-2022
Բերձորի ու Աղավնոյի մասին տարբեր հայտարարություններ. Փաշինյանը խաբել է. մաս 63․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Երթուղու փոփոխություն տեղի ունենալու պարագայում այն տարածքները, որոնք չեն գտնվում նախկին ԼՂԻՄ սահմանի մեջ, անցնելու են Ադրբեջանի վերահսկողությանը»,- այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր հունիսի 27-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով հարցին, թե Բերձորը շրջանցող նոր ճանապարհի շահագործման դեպքում Բերձոր, Աղավնո և Սուս գյուղերն անցնելո՞ւ են Ադրբեջանին, թե՞ ոչ:
«Ըստ էության, Լաչինում այսօր, նաև Արցախի իշխանության հետ այդ հարցերը քննարկում ենք, ընտանիքներ չեն ապրում, Աղավնո գյուղի բնակչների խնդիրներն Արցախի կառավարության միջոցներով, կարծում եմ, կլուծվեն, Սուսի վերաբերյալ ոչինչ չեմ կարող ասել, այս պահին տեղեկություններ չունեմ», – հավելել էր Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանն, ըստ երևույթին, դեռ մեկ ամիս առաջ էր հասարակությանը տրամադրում, որ Բերձորն ու Աղավնոն անցնելու են Ադրբեջանին, օրերես սակայն՝ կառավարության նիստի ժամանակ, բոլորովին այլ շեշտադրում ունեցող հայտարարությամբ հանդես եկավ, ասելով. «Բերձորի երթուղու փոփոխություն պետք է տեղի ունենա այն բանից հետո, երբ ռուս խաղաղապահները վերահսկողություն սահմանեն նոր երթուղու նկատմամբ»:
Այս հայտարարությանն, ի դեպ, նախորդել էր Անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունն այն մասին, որ «Լաչինի միջանցքն այլ երթուղով փոխարինելու Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ»:
Երեկ արդեն լրատվամիջոցները գրեցին, որ Արցախի տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանն Աղավնոյի բնակիչներին զգուշացրել է, որ մինչև օգոստոսի 25-ը պետք է լքեն Աղավնո:
Լաչինի միջանցքի, դրա փոխարեն կառուցվող նոր ավոտճանապարհի, Բերձորի, Աղովնոյի մասին տարաբնույթ, մեկը մյուսի հետ առհասարակ կապ չունեցող հայտարարություններով, փաստորեն, թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ իր կաբնիետի անդամները ստել են ոչ միայն արցախահայությանը, այլև համայն հայ ժողովրդին»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1659 դիտում
10:17 18-08-2022
Արբանյակի մասին տարբեր հայտարարություններ. Փաշինյանը խաբել է. մաս 71. «Ժողովուրդ»
3395 դիտում
10:25 09-07-2022
«Իսկանդերի» մասին տարաբնույթ հայտարարություններ. Փաշինյանը խաբել է. մաս 46․ «Ժողովուրդ»
8473 դիտում
09:51 02-08-2022
Դիմակներ կրելու մասին հակասական հայտարարություններ. Փաշինյանը խաբել է. մաս 59. «Ժողովուրդ»
Այս բաժնից
2650 դիտում
14:34 30-11-2024
Գյումրու Ամենափրկիչ եկեղեցին դեկտեմբերի 7-ին կվերաօծվի
2509 դիտում
23:23 29-11-2024
Փարիզի Աստվածամոր տաճարը մեկ շաբաթից կվերաբացվի
2836 դիտում
21:14 26-11-2024
Հայաստանը պետք է անցնի աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի ներդրմանը. փոխնախարար