211652_close_icon
views-count9864 դիտում article-date 18:24 04-08-2022

Մինչև Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարը չխառնվեց, աղբը չհեռացվեց, իսկ դրա պատասխանատուն ոչ թե թաղապետարանն է, այլ քաղաքապետարանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 4-ին, SHAMSHYAN.com-ը ֆետոռոպորտաժ էր հրապարակել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ Թբիլիսյան խճուղու բազմաբնակարանային շենքերի մոտ,  ըստ բնակիչների ահազանգի, 2 օրից ավելի աղբը չհեռացնելու մասին։

Քիչ առաջ SHAMSHYAN.com ահազանգեցին բնակիչներն ու հայտնեցին, որ հրապարակումից կարճ ժամանակ անց Քանաեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանի հանձնարարականով ժամանել են աղբահանությամբ զբաղվող աշխատակիցները, ովքեր Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ են գործում ու ողջ տարածքից հեռացրել են աղբը։ 

Մեր հարցին, թե ինչն էր պատճառը, որ 2 օր անց նոր ժամանեցիք ու հեռացրեցիք աղբը, նրանք մեզ ասացին. «Աղբահանությունը դրված է քաղաքապետարանի վրա։ Թաղապետարանի հետ կապ չունի։ Մեզ աշխատավարձ քաղաքապետարանն է տալիս։ Ուղղակի էստեղից չտարված աղբի մասին թաղապետարանից են մեզ ասել, դրա համար էկել ենք ու հիմա, ինչպես առաջ էր, կանոնավոր հեռացնելու ենք աղբը, շարունակելու ենք այդպես աշխատել, որովհետև Քանաքեռ-Զեյթունի թաղապետարանից մեր վերադասին փոխանցել են, որ մեր ուշացման պատճառով բնակիչները մտածել են, որ մեղավորը թաղապետարանն ու թաղապետն Հովակիմյանն են, մինչդեռ նման հարցերում կարող եք զանգահարել քաղաքապետարանի թեժ գիծ, թե չէ, էնպիսի աղմուկ եք բարձրացրել, որ թաղապետը սաղիս խառնել է իրար»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, որ մինչ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Երևանի ավագանու նիստերի ժամանակ հորդորում է, որպեսզի վարչական շրջանների ղեկավարները որպես առաջնային խնդիրների լուծում՝ պատշաճ կատարեն աղբահանութունը, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանը, կարծես՝ գտնվելիս լիներ «Մարսում»։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր