211652_close_icon
views-count13285 դիտում article-date 13:24 04-08-2022

Աղբի չհեռացման պատճառով բնակիչները երգ են գրել․ «Թաղապետը աղբին պետք է հեռվից նայի, թե չէ՝ հոտից կխենթանա»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մինչ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Երևանի ավագանու նիստերի ժամանակ հորդորում է, որպեսզի վարչական շրջանների ղեկավարները որպես առաջնային խնդիրների լուծում՝ պատշաճ կատարեն աղբահանութունը, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանը, կարծես՝ գտնվելիս լինի «Մարսում»։ 

Վարչական շրջանի ղեկավարը գուցե նպատակահարմար է գտել ամառվա այս տապին մնալ իր հով ու զով աշխատասենյակում, քան դուրս գալ և փոքրիկ շրջայց կատարել իր ղեկավարած վարչական շրջանում, որպեսզի սեփական աչքով տեսնի ու պարզի՝ ինչն է պատճառը, որ 2 օր է Թբիլիսյան խճուղում բազմաբնակարանային շենքերի մոտ տեղադրված աղբամանների միջից աղբը չի հեռացվում։ Եթե մեծն թաղապետ Ա․ Հովակիմյանը 1 րոպե կանգնի այդ աղբից անգամ 50 մետր հեռավորության վրա, գարշահոտից սրտխառնոց կապրի։ 

Բնակիչները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասում էին․ «3 օր է՝ չեն դատարկվում աղբամանները։ Արդեն երգ ենք հորինել թաղապետի մասին։ Ու այդ երգն է՝ «Թաղապետը աղբին պետք է հեռվից նայի, թե չէ՝ հոտից կխենթանա»»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 73+
73+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր