211652_close_icon

Աշնանը ուժի մեջ կմտնեն կենդանու մորթի և միս-մսեղիքի իրացման գործընթացը կարգավորող օրենսդրական փոփոխությունները

views-count805 դիտում article-date 20:30 03-08-2022
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ՍՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի հրավերով՝ մասնակցել է սպանդանոցների ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպմանը։

Ներկաներին տեղեկացրել է, որ նախատեսվում են օրենսդրական փոփոխություններ, որոնք կենդանու մորթի և միս-մսեղիքի իրացման գործընթացը կդարձնեն ավելի վերահսկելի ու թափանցիկ։ Այդ գործընթացի վերահսկելիությանը կնպաստի նաև խոշոր եղջերավոր կենդանիների համարակալումը, որի իրականացումը կսկսվի արդեն այս տարվա աշնանը:


Նմանատիպ նյութեր