Որոշել է կռվով հանձնել, նոր կյանքերի գնով, որ հետո նոր կյանքեր փրկի․ Արթուր Ղազինյան
Գիտեր որ պետք է հանձնվի, ինքն է ստորագրել փաստաթղթի տակ ու գաղտնի պայմանավորվել հանձնման կոնկրետ ժամկետների մասին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ԱԺ ութերորդ գումարման նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը։
«Գիտեր որ պետք է հանձնվի, ինքն է ստորագրել փաստաթղթի տակ ու գաղտնի պայմանավորվել հանձնման կոնկրետ ժամկետների մասին:
Բայց չի համարձակվում բարձրաձայն ասել այդ մասին, վախենում է իշխանությունը կորցնի:
Որոշել է կռվով հանձնել, նոր կյանքերի գնով, որ հետո նոր կյանքեր փրկի ու ասի «կարող էինք կանխել նոր բախումը, կունենայինք նույն արդյունքը, բայց արդեն առանց զոհերի»:
Տառացիորեն նույն բանը տեղի է ունեցել 2020թ սեպտեմբերին . . .
#Հունուն_ոչնչի,
#խաղաղ_մեռնել
#մատաղացու_գառ»,- նշել է նա։