19487 դիտում
10:42 03-08-2022
Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում․ 56-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է բեռնատար ЗИЛ-ին. վերջինիս անվահեծանը կոտրվել է․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ օգոստոսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 21։15-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, ՌԴ քաղաքացի 56-ամյա Գառնիկ Ե․-ն իր վարած Mercedes GLS 350 մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմենքենայով Տաթև-Գորիս ավտոճանապարհի 25 կմ հատվածում բախվել է Սյունիքի մարզի բնայիչ 48-ամյա Մաքսիմ Ս․-ի վարած ГАЗ 53 մակնիշի առանց հաշվառման համարանիշի ավտոմեքենայի հետնամասին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Գառնիկ Ե․-ն մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի և ավագ տեսուչ Սուրեն Վարդանյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Գորիսի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1498 դիտում
20:49 23-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (22.12.2024 թ․)