211652_close_icon
views-count4531 դիտում article-date 11:07 02-08-2022

Արցախում վիրավորում ստացած ՊԲ զինծառայող Ալբերտ Բախշիյանի վիճակը բավարար է. կյանքին վտանգ չի սպառնում. ՊԲ

Արցախում օգոստոսի 1-ին վիրավորում ստացած ՊԲ զինծառայող Ալբերտ Վլադիկի Բախշիյանի վիճակը բավարար է: ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին՝ ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային եւ հյուսիս-արեւմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Հայկական կողմից կորուստներ չկան: Կատարվածի մասին հանգամանալից տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր