4006 դիտում
13:10 30-09-2020
«Կյանքին ոչ մի վտանգ չի սպառնում». Արցախում ծանր վիրավորում ստացած դերասան Վահագն Սամվելյանն արհեստական կոմայի մեջ է
«Վերջին ուսուցիչը» սերիալից հայտնի դերասան Վահագն Սամվելյանը Արցախում ծանր վիրավորում է ստացել եւ այժմ գտնվում է արհեստական կոմայի մեջ: Այս մասին տեղեկանում ենք Վահագնի [url=https://www.instagram.com/p/CFuyXXiMz8v/]ինստագրամյան [/url]էջից, որտեղ ասվում է, որ նրա մոտ «ամեն ինչ լավ է». «Վիրահատությունը լավ է անցել, կյանքին ոչ մի վտանգ չի սպառնում: Վահագը արհեստական կոմայի մեջ է, ժամանակի ընթացքում դուրս կգա էդ վիճակից ու ամեն ինչ լավ կլինի: Վահագի կյանքին ոչ մի վտանգ չի սպառնում»:
Պատերազմում վիրավորված ընկերոջն առողջություն են մաղթում նաեւ ընկերներն ու գործընկերները: Դերասանուհի Վիկտորիա Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է` «Վահագ, մեր Վահագ, մեր հերոս, մեր պայքարող ու մեր պաշտպան, մեր անպարտելի, մեր արժանի զավակ, մեր հայաստանցի, մեր ամենաուժեղ,մեր կամք, մեր թևեր, մեր ազատություն... ամբողջ սրտով ուզում եմ ապաքինվես, առողջանաս... ամբողջ հոգով շնորհակալ եմ քեզ քո արիության, քաջության ու անպարտելի տեսակի համար... սրտիս հերոս, ընկեր, տաղանդավոր մարդ, զինվոր...»:
Նմանատիպ նյութեր
7064 դիտում
19:38 11-12-2021
Երեկ վիրավորում ստացած և ծանր վիճակում գտնվող 6 զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ
4867 դիտում
11:07 02-08-2022
Արցախում վիրավորում ստացած ՊԲ զինծառայող Ալբերտ Բախշիյանի վիճակը բավարար է. կյանքին վտանգ չի սպառնում. ՊԲ
Այս բաժնից
1006 դիտում
22:00 21-01-2025
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Թուրքիայում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ
766 դիտում
21:48 21-01-2025
«Սևան» ՔԿՀ-ում բացվել է կահույքագործության արհեստանոց-կենտրոն
1021 դիտում
21:30 21-01-2025
Արարատ Միրզոյանն այցելել է Տրետյակովյան պատկերասրահ