Վիրավորում ստացած 2 զինծառայողի վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում. նրանք տեղափոխվում են Երևան. ՊՆ խոսնակ
«Վիրավորում ստացած երկու զինծառայողի վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,-այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀ պաշտպանութան նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Այժմ տեղափոխվում են Երևան, քանի որ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության որդեգրած մոտեցումն է այդպիսին:
Առողջություն հակառակորդի ոտնձգությունը վճռականորեն կասեցրած մեր զինծառայողներին»,- հայտնել է պաշտպանական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը:
[url=https://shamshyan.com/hy/article/2020/03/30/1151218/]Հիշեցնենք[/url], որ հայ դիրքապահներն այսօր Տավուշում դիվերսիոն ներթափանցման փորձ էին կանխել, որի հետևանքով երկու հայ զինծառայող էր թեթև վիրավորում ստացել: