211652_close_icon
views-count8016 դիտում article-date 16:53 01-08-2022

Այսօր ուղևորվեցինք եռամսյա զորահավաքի. քաղաքական պատվերով զորակոչված տղերքի ոգին աննկուն է. «Նիկոլ Աղբալյան» ՈՒՄ ատենապետ

Ես և իմ պայքարի ընկերներն այսօր ուղևորվեցինք եռամսյա զորահավաքի: Այս մասին իր ֆեյսբուքյան  էջում գրել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ատենապետ Տարոն Ղազարյանը։

«Քաղաքական պատվերով զորակոչված տղերքի ոգին, բնականաբար, աննկուն է։

Նրանցից շատերի համար սա երրորդ, չորրորդ բանակային ծառայությունն է հայրենիքին։ Մեկնում ենք բարձր տրամադրությամբ և հայրենիքի սահմաններն ամուր պահելու վճռականությամբ։

Պահանջը մեկն է`չանհանգստանալ մեզ համար, հրամայականը անփոփոխ`
օր առաջ հեռացնել նիկոլական ազգադավ խմբակին, իսկ բարեմաղթանքներն ուղղված են անազատության մեջ գտնվող մեր պայքարի ընկերներին և հայաստանյան թրքահպատակ կառավարության կողմից սեփական հայրենիքում անցանկալի անձ ճանաչված, բայց իրականության մեջ, և սերունդների ու պատմության համար ճշմարիտ հայերին»,- գրել է նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր