211652_close_icon
views-count13939 դիտում article-date 10:14 30-07-2022

Երևանում 41-ամյա ոչ սթափ վարորդը Nissan-ով բախվել է կայանված Opel-ին. 4 վիրավորներից 3-ը երեխաներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հուլիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։40-ի սահմաններում Երևանի բնակիչ 41-ամյա Վիգեն Հովհաննիսյանը իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով Դավիթաշենի Տիգրան Պետրոսյան փողոցում 3-րդ թաղամասի 18/1 շենքի դիմաց բախվել է Երևանի բնակիչ 29-ամյա Տիգրան Ալեքսանյանին պատկանող Opel մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Nissan-ի ուղևորներ` Երևանի բնակիչներ 36-ամյա Արմենուհի Նազարյանը, 9-ամյա Մելանյա Խ․-ն, 6-ամյա Ռուբեն Խ․-ն և 11-ամյա Կորյուն Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ 

Բախման հետևանքով ավտոմեքենաներից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել կանաչ գոտում։

Վթարի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները, ովքեր սահմանազատել են տարածքը։ 

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության։ Պարզվել է, որ Nissan-ի վարորդը եղել է ոչ սթափ (խմածության ամենաբարձր աստիճան)։ 

Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մաթևոսյանի գլխավորությամբ։

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Դ․ Մարտիրոսյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։

Լուսանկարները՝  Գևորգ Ղազարյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+

Նմանատիպ նյութեր