1113 դիտում
13:57 04-06-2020
Սևանից 170 մլն խմ ջուր բաց կթողնվի. 50 մլն խմ-ի խնդիրը դեռ բաց է
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց ոռոգման նպատակով Սևանա լճից 2020 թվականի ոռոգման շրջանում ջրառի չափաքանակը սահմանել մինչև 170 մլն խմ:
Որոշման մեջ նշվում է, որ թույլ է տրվում ՏԿԵ նախարարության ջրային կոմիտեի նախագահին՝ կախված եղանակային պայմաններից՝ Սևանա լճից ոռոգման նպատակով իրականացվող ջրառի չափաքանակի շրջանակներում կատարել ծավալային և ժամկետային փոփոխություններ:
Նույն որոշմամբ սահմանվեց, որ Հրազդան գետի հունի լվացման նպատակով Աղբյուրակի ջրամբարից մինչև Երևանյան լիճը, գետի հունով, յուրաքանչյուր ամսվա 15-ին և 30-ին բաց թողնել մեկ ժամով նախազգուշական ելք` 2.0 մխ/վրկ և երկու ժամով հիմնական ելք` 5.0 մխ/վրկ, ընդամենը տարեկան` 0.65 մլն մ3:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է ոռոգման ջրառաջարկի դեֆիցիտը մասնակի մեղմելու անհրաժեշտությամբ:
Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ գտնվող ոռոգելի հողերից 2020 թվականի ոռոգման շրջանում, ջրօգտագործողների կողմից ներկայացված ջրապահանջի համաձայն, պայմանագրային ոռոգվելիք հողատարածությունների մակերեսը կազմել է շուրջ 31 հազ հա, իսկ ոռոգման ջրի պահանջարկը համակարգերի գլխամասերում և Հրազդան գետի հունի լվացման (Աղբյուրակի ջրամբարից մինչև Երևանյան լիճ) նպատակով գետի հունով բացթողնվող ջրի ծավալը կկազմի շուրջ 463 մլն մխ:
Նշված ծավալի ջրի պահանջարկը նախատեսվում է ապահովել Հրազդան գետից շուրջ 135,0 մլն մ3, Ազատի ջրամբարից շուրջ 41,0 մլն մ3, Ապարանի ջրամբարից շուրջ 12,0 մլն մ3 ջրաքանակներով:
Միաժամանակ նախատեսվում է Մխչյանի և Ռանչպար-Արևշատ պոմպակայանների առավելագույն հզորությամբ գործարկմամբ ապահովել շուրջ 55 մլն մ3 ջրարտադրություն (ընդամենը՝ 243 մլն մ3):
Պահանջարկի և վերը նշված ջրային օբյեկտներից հնարավոր ջրառի՝ ջրառաջարկի տարբերությունը կազմում է շուրջ 220 մլն մ3, սակայն, ՀՀ կառավարության սույն որոշման նախագծով նախատեսվել է լճից ոռոգման նպատակով մինչև 170 մլն մ3 ծավալով բացթողում:
Այսպիսով, ոռոգման հաշվարկված ջրապահանջի (շուրջ 463 մլն մ3) և հնարավոր ջրառաջարկի (243+170=413 մլն մ3) տարբերությունը (դեֆիցիտ) կազմում է շուրջ 50 մլն մ3, որտեղ հաշվի չեն առնվել ամառային ամիսների եղանակային պայմանների հնարավոր փոփոխությունները:
Հանձնարարվել է ոռոգման ջրամատակարարում իրականացնող համապատասխան կազմակերպություններին՝ ուսումնասիրել այլընտրանքային ջրաղբյուրներից ջրամատակարարման հնարավորությունները՝ նշված շուրջ 50 մլն մ3 դեֆիցիտը մեղմելու նպատակով:
Նմանատիպ նյութեր
1453 դիտում
14:29 06-06-2019
Սևանից այս տարի ոռոգման նպատակով բաց կթողնվի 170 միլիոն խմ ջուր
587 դիտում
12:10 02-06-2022
Սևանա լճից բաց կթողնվի 170 մլն մ³ ջուր
2650 դիտում
23:44 08-08-2019
Սևանից նախորդ տարվա համեմատ բաց է թողնվել 45 մլն խորանարդ մետրով պակաս ջուր
Այս բաժնից
808 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
667 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
463 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը