211652_close_icon
views-count1700 դիտում article-date 23:05 28-07-2022

Կոնֆերենցիաների լիգա. «Արարատ-Արմենիան» 11 մետրանոցներով պարտվեց «Պայդեին»

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլի պատասխան խաղում Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան» մրցում է էստոնական «Պայդեի» հետ։

Հիմնական ու լրացուցիչ ժամանակում դարպասի գրավում տեղի չունեցավ:

Լրացուցիչ 30 րոպեների ընթացքում նույնպես դարպասի գրավում չեղավ և թիմերը հաղթողին պարզեցին 11 մետրանոց հարվածաշարերում, որտեղ ավելի դիպուկ էին էստոնական թիմի ֆուտբոլիստները: «Արարատ-Արմենիայի» կազմում վրիպեց Դուարտեն:

Հիշեցնենք, որ որակավորման 3-րդ փուլում խաղալու է բելգիական «Անդերլեխտի» հետ:

Նմանատիպ նյութեր