211652_close_icon

Հուլիսի 27-ին և 28-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը. Արցախի ՊՆ

views-count2189 դիտում article-date 15:51 28-07-2022
Հուլիսի 27-ին և 28-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով, համապատասխանաբար՝ Տոնաշենի և Կարմիր շուկայի, Թաղավարդի հատվածում տեղակայված Արցախի ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ։

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնում են, որ հայկական կողմից տուժածներ չկան։

Միջադեպի վերաբերյալ տեղեկացվել է ԱՀ-ում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի ղեկավարությունը։

Նմանատիպ նյութեր