211652_close_icon
views-count7181 դիտում article-date 13:54 27-05-2017

7 օր առաջնագծում. Ադրբեջանի զինուժը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 550 անգամ. Արցախի ՊՆ

Մայիսի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրության մեջ կտրուկ փոփոխություններ տեղի չեն ունեցել, հաղորդում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ Շաբաթվա ընթացքում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 550 անգամ՝ շփման գծի տարբեր հատվածներում կիրառելով նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետեր և հաստոցավոր հակատանկային ու ավտոմատ նռնականետեր: Ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի խախտման արդյունքում՝ ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մայիսի 26-ին զոհվել է պայմանագրային զինծառայող Արմեն Հարությունյանը (ծնվ. 1996թ.): ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Նմանատիպ նյութեր