2190 դիտում
09:01 28-07-2022
Որոշել են վերահսկել օնլայն տաքսի ծառայությունների ոլորտը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը վերջապես որոշել է վերահսկել օնլայն տաքսի ծառայությունների ոլորտը: Ինչպես հայտնի է, երկար ժամանակ է, ինչ բազմաթիվ վարորդներ, որոնք իրենց ավտոմեքենաներով իրականացնում են ուղեւորափոխադրումներ, բայց չեն վերահսկվում եւ չեն հարկվում:
Ըստ ՏԿԵ-ի՝ ստացվում է, որ էլեկտրոնային հարթակներ ստեղծած կազմակերպությունները փաստացի անօրինական ուղեւորափոխադրման գործունեություն են իրականացնում՝ պատվերներ ընդունելով եւ փոխանցելով անհատ վարորդներին:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ էլեկտրոնային հարթակների միջոցով ուղեւորների պատվերներ գրանցելու եւ փոխանցելու գործունեությունը կսահմանվի ծանուցման ենթակա գործունեություն: Սահմանվելու են կարգավորումների խախտումների դեպքում վարչական պատասխանատվության միջոցները: Օրինակ՝ եթե էլեկտրոնային հարթակով ուղեւորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերը յուրաքանչյուր փոխադրման համար «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված չափով եւ կարգով պետական տուրքի գանձումը չապահովեն, ապա կարող են 300 հազար դրամով տուգանվել:
Իսկ էլեկտրոնային հարթակով ուղեւորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից յուրաքանչյուր փոխադրման համար պատվերի ուղեւորին վճարման էլեկտրոնային անդորրագիր չտրամադրելու դեպքում տուգանքի չափը կկազմի 200 հազար դրամ: Իսկ թե ով եւ ինչպես է վերահսկելու նրանց իրականում, դժվար է ասել, քանի որ տասնյակ այսպիսի օրենքներ մնացել են թղթի վրա»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2460 դիտում
20:16 29-12-2015
Տոնական ոչ աշխատանքային օրերին հանձնարարվել է պատշաճ վերահսկել համապատասխան ծառայությունների աշխատանքը
2373 դիտում
16:59 26-12-2016
Տարոն Մարգարյանը հանձնարարել է պատշաճ վերահսկել համապատասխան ծառայությունների աշխատանքը
Այս բաժնից
1090 դիտում
08:50 25-10-2024
ՔՊ-ականի հերթական թոշակառու ծնողի աստղաբաշխական ձեռքբերումները. «Ժողովուրդ»