2451 դիտում
16:59 26-12-2016
Տարոն Մարգարյանը հանձնարարել է պատշաճ վերահսկել համապատասխան ծառայությունների աշխատանքը
Տարեվերջյան աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի բոլոր վարչություններին, քաղաքապետարանի ենթակայության առանձնացված բոլոր ստորաբաժանումներին հանձնարարել է տոնական օրերին սահմանել շուրջօրյա օպերատիվ հերթապահություն:
Մասնավորապես՝ կենսաապահովման ծառայությունների անխափան աշխատանքն ապահովելու նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է սահմանել շուրջօրյա հերթապահություն և, համագործակցելով «Երևան Ջուր», «Երևան Գազ» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների պատասխանատուների հետ, հնարավոր վթարների մասին ահազանգերի դեպքում արագորեն արձագանքել և կարգավորել առաջացած խնդիրը: Բացի այդ, հանձնարարվել է ապահովել նաև մայրաքաղաքի արտաքին լուսավորության անխափան աշխատանքը:
Առողջապահական և շտապբուժօգնության ծառայությունների պատասխանատուներին ևս Տարոն Մարգարյանը հանձնարարել է ապահովել օպերատիվ հերթապահություն և ուժեղացնել հսկողությունը քաղաքապետարանի ենթակայության բոլոր բուժհաստատություններում:
Հաշվի առնելով տոնական օրերին քաղաքացիների ակտիվ տեղաշարժը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է խստորեն վերահսկել տրանսպորտի աշխատանքի պատշաճ կազմակերպումն ու ապահովումը:
Հանձնարարվել է նաև տոնական օրերին աղբահանության ու սանիտարական մաքրման աշխատանքների պատշաճ կազմակերպումը ևս պահել մշտական հսկողության ներքո:
Հանձնարարվել է հերթապահություն սահմանել նաև կրթամշակութային և մարզական հաստատություններում՝ ջրամատակարարման, էլեկտրամատակարարման և ջեռուցման համակարգերի անխափան աշխատանքի ապահովման նպատակով:
Նմանատիպ նյութեր
2541 դիտում
20:16 29-12-2015
Տոնական ոչ աշխատանքային օրերին հանձնարարվել է պատշաճ վերահսկել համապատասխան ծառայությունների աշխատանքը
Այս բաժնից
523 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
952 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
841 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը