2892 դիտում
20:19 30-12-2016
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է վերահսկել տոնական օրերին համապատասխան ծառայությունների աշխատանքների պատշաճ կազմակերպումը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավիրած տարեվերջյան խորհրդակցության ժամանակ քննարկվել են տոնական ոչ աշխատանքային օրերին համապատասխան ոլորտների և ծառայությունների աշխատանքները հավուր պատշաճի կազմակերպելու հետ կապված հարցեր:
Խորհրդակցությանը մասնակից քաղաքապետի տեղակալներին, վարչական շրջանների ղեկավարներին և որոշակի ոլորտների պատասխանատուներին քաղաքապետը հանձնարարել է վերոնշյալ օրերին ըստ ոլորտների սահմանել հերթապահություն և վերահսկել համապատասխան ծառայությունների աշխատանքը:
Կենսաապահովման ծառայությունների անխափան աշխատանքն ապահովելու նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանը համակարգող պատասխանատուներին հանձնարարել է սահմանել շուրջօրյա հերթապահություն և, սերտորեն համագործակցելով «Երևան Ջուր», «Երևան Գազ» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների պատասխանատուների հետ, հնարավոր վթարների մասին ահազանգերի դեպքում արագորեն արձագանքել և կարգավորել առաջացած խնդիրները:
Պատասխանատուներին հանձնարարվել է հատուկ հսկողություն սահմանել նաև «Թեժ գիծ» ծառայությանն ուղղված քաղաքացիների հարցերին և խստորեն վերահսկել տոնական օրերին կազմակերպվող աղբահանության աշխատանքները:
Բացի այդ, կոմունալ ծառայություններին, օպերատիվ շտաբին և «Սանիթեք» ընկերությանն էլ հանձնարարվել է հնարավոր տեղումների դեպքում ապահովել մայրաքաղաքի ձնամաքրման աշխատանքների կազմակերպումը:
Հաշվի առնելով տոնական օրերին քաղաքացիների ակտիվ տեղաշարժը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև խստորեն վերահսկել տրանսպորտի աշխատանքի պատշաճ կազմակերպումն ու ապահովումը:
Նմանատիպ նյութեր
2451 դիտում
16:59 26-12-2016
Տարոն Մարգարյանը հանձնարարել է պատշաճ վերահսկել համապատասխան ծառայությունների աշխատանքը
2541 դիտում
20:16 29-12-2015
Տոնական ոչ աշխատանքային օրերին հանձնարարվել է պատշաճ վերահսկել համապատասխան ծառայությունների աշխատանքը
1651 դիտում
23:03 11-07-2016
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակական հսկողության տակ պահել երեխաների հանգստի կազմակերպումը
Այս բաժնից
733 դիտում
18:57 23-01-2025
Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է Հայաստանի շինարարների միության անդամների հետ
823 դիտում
18:44 23-01-2025
Սահմանվել են սիրողական ձկնորսության թույլատրելի կենդանատեսակները և չափաքանակները
667 դիտում
18:32 23-01-2025
Դավոսում կայացել է ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանդիպումը