211652_close_icon
views-count1334 դիտում article-date 17:12 26-07-2022

Հայտնի է Փարիզում 2024թ. անցկացվելիք ամառային օլիմպիական խաղերի կարգախոսը

Հայտարարվել է  Փարիզում 2024թ. անցկացվելիք ամառային օլիմպիական խաղերի կարգախոսը.  <<  Ընդարձակել , հասանելի դարձնել խաղերը >> :Այս մասին տեղեկացնում է մարզահանդեսի  կազմկոմիտեի մամուլի ծառայությունը։

Կարգախոսը կգործի նաև պարալիմպիկ խաղերի ժամանակ:

<< Նոր կարգախոսը հստակորեն արտացոլում է  <<  Փարիզ 2024   >> -ի հանձնառությունը:  Այն համապատասխանում է    << Օլիմպիական օրակարգ - 2020 >> - ին, այսինքն ստուագատեսը  հնարավորինս լայնորեն  բացել , ընդարձակել առավել շատ մարդկանց  համար: 

Սենայի ափի երկայնքով  նախատեսված  բացման արարողությունը, քաղաքի խորհրդանշական վայրերում անցկացվելիք մրցումները, և ընդհանրապես  Փարիզի օլիմպիական միջոցառումները պիտի միավորեն մարդկանց  թե՛ մրցավայրերում, թե՛ դրանից դուրս:

Նման  մոտեցումը կոգեշնչի  հաջորդ սերնդին և կնպաստի, որ  ավելի շատ մարդիկ զգան օլիմպիական ոգին ու արժեքները >>  , -  ասել է ՄՕԿ-ի ղեկավար Թոմաս Բախը։

Նշենք, որ << Փարիզ – 2024  >>  ամառային օլիմպիական խաղերի կազմկոմիտեն ներկայացրել է մրցումների ծրագիրը. մեկնարկի ժամկետներն ու ժամերը և այլն:

Առաջին ոսկե մեդալները կխաղարկվեն հուլիսի 27-ին։ Մարզիկները  կպայքարեն ձյուդո, սուսերամարտ, հեծանվավազք, սքեյթբորդինգ, լող, ջրացատկ, ռեգբի և հրաձգություն մարզաձևերում: 

Օլիմպիական խաղերի եզրափակիչ օրը՝ օգոստոսի 11-ին, մեդալներ կխաղարկվեն ըմբշամարտում, աթլետիկայում ( մարաթոն ), ծանրամարտում, բասկետբոլում, ջրագնդակում, հեծանվավազքում, հնգամարտում և հանդբոլում:

 Տոմսերի պաշտոնական վաճառքը կսկսվի 2022թ. դեկտեմբերին։ Ըստ կազմակերպիչների,   կիրացվի ավելի քան  10 մլն տոմս։ Շուրջ  մեկ միլիոնը կվաճառվի 24,  գրեթե 50%-ը՝ 50 , իսկ 1 / 3 –րդը՝  100 եվրոյով։ Մնացած 15%-ը կառաջարկվի ավելի բարձր գնով։ Ամենաթանկ տոմսի արժեքը  950 եվրո կլինի։

Փարիզի ամառային օլիմպիական խաղերը կանցկացվեն 2024թ. հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը, իսկ պարալիմպիկը՝ օգոստոսի 28-ից՝ սեպտեմբերի 8-ը։

Նմանատիպ նյութեր