211652_close_icon
views-count685 դիտում article-date 23:59 25-07-2022

Ցանկանում ենք 300 մլն և Բրունուին. «Զալցբուրգի» արձագանքը ՄՅՈՒ-ին

Ավստրիական «Զալցբուրգը» արձագանքել է այն տեղեկությանը, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է իր հարձակվող Բենյամին Շեշկոյով:
 
Հաղորդվել էր, որ մանկունյանցիները հետևում են 19-ամյա ֆուտբոլիստին, որը նաև «Նյուքասլի» ուշադրության կենտրոնում է հայտնվել:
 
«Մենք ցանկանում ենք 300 միլիոն և Բրունուին», մեկնաբանել է «Զալցբուրգը»՝ թվիթերի իր էջում տրանսֆերային այս լուրը:
 
Նախորդ մրցաշրջանում Շեշկոն Ավստրայի առաջնությունում անցկացրած 24 խաղում դարձել էր 5 գոլի հեղինակ:

Նմանատիպ նյութեր