211652_close_icon
views-count30222 դիտում article-date 22:50 24-07-2022

Վանաձորի խոշորացված համայնքի քաղաքապետի պաշտոնակատարը ակտիվ մասնակցություն ունեցավ Վարդավառին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 24-ին Վանաձորում Վարդավառի' Պայծառակերպության տոնի միջոցառումները սկսվեցին Սուրբ պատարագով։

Վանաձորի համայնքապետարանը տոնական միջոցառումներ էր կազմակերպել քաղաքի տարբեր հատվածներում։ Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, մարզպետարանի ու համակնքապետարանի ներկայացուցիչների հետ նախ մասնակցել են պատարագին։

Պայծառակերպության տոնին նվիրված միջոցառումները շարունակվել են Հայքի հրապարակում, որտեղ անցկացվել է ավանդական ջրոցին, փրփուր- շոուն, որի ակտիվ մասնակիցն էր Ա. Փելեշյանը, ով միջոցառման սկզբից մինչև վերջ ժողովրդի կողքին էր և մեծ ակտիվություն էր ցուցաբերում , ապա միջոցռումները շարունակվեցին մշակութային կենտրոններում։

Վարդավառի տոնի առթիվ միջոցառումեր են անցկացվել նաև Վանաձորի Գուսան Զաքարյանի անվան մշակույթի տան բակում, Վանաձորի Ստ. Զորյանի տուն թանգարանի բակում' «Վանաձորի Հրանտ Կլեկչյանի անվան թիվ 1 մշակույթի տուն» ՀՈԱԿ-ի հետ համատեղ, «Հր. Մաթևոսյանի անվան Գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ-ում' «Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարան» ՀՈԱԿ-ի հետ համատեղ։

Մշակութային կենտրոններում Վարդավառին նվիրված երգեր հնչեցին , պարային ու թատերական բեմադրություններ ցուցադրվեցին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 84+
84+

Նմանատիպ նյութեր