211652_close_icon

Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը այցելեց Վանաձորի բժշկական կենտրոնում լույս աշխարհ եկած առաջին արցախցի փոքրիկին

views-count38236 դիտում article-date 22:32 01-10-2023
Վանաձորի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել առաջին արցախցի փոքրիկը, հայտնում է Վանաձորի համայնքապետարանը:

Նրան Ադել են անվանել։

Արցախից բռնի տեղահանված ընտանիքն առաջնեկին սպասել է 19 տարի։

Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը տեսակցել է Ադելին ու նորաթուխ մայրիկին։

Համայնքի ղեկավարը շնորհավորել է առաջնեկի ծննդյան առթիվ, մաղթել, որ փոքրիկը խաղաղ մանկություն ունենա։

Ընտանիքը շրջափակման մեջ է գտնվել, հետո 4 օր անցկացրել ճանապարհին։ 2 օր է, ինչ Վանաձորում են։

Նմանատիպ նյութեր