41848 դիտում
22:39 24-07-2022
Մահվան ելքով վրաերթ Երևանում. 30-ամյա վարորդը Nissan-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 21:40-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 30-ամյա Դավիթ Հ.-ն՝ իր վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայով, Աճառյան փողոցում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող տղամարդ հետիոտնի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեային ծառայության ավագ տեսուչ Հարությունն Գրիգորյանը, 1-ին գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Նիկոլայ Ավետիսյանը և 3-րդ գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանը:
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ավագ պարեկներ Ռազմիկ Ղարիբյանը, Դավիթ Սիմոնյանն ու կրտսեր պարեկ Արմեն Ավետիսյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվել է:
Վրաերթի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղայկալ Սամվել Սամվելյանի և քննիչ Վարդան Բաղդասարյանի գլխավորությամբ:
Դեպքի փաստով Վ. Բաղդասարյանի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քիչ առաջ դեպքի վայր ժամանեցին նաև Պարեկային ծառայության Երևանի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանն ու ոստիկանության Ավանի բաժանմունքի պետ Արտաշես Մուշեղյանը:
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 76+
76+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
60687 դիտում
11:10 16-12-2024
Երևանում հրկիզել են ՊՆ ռազմական ոստիկանության բաժիններից մեկի պետի «Nissan Juke»-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ