2446 դիտում
13:03 22-07-2022
ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել 2 մլրդ դոլարի զենքի և տեխնիկայի պոտենցիալ վաճառքին
ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել ավելի քան 2 մլրդ դոլարի զենքի եւ տեխնիկայի պոտենցիալ վաճառքին, ներառյալ Patriot հրթիռները Նիդեռլանդների, թեւավոր հրթիռներն Ավստրալիայի եւ օվկիանոսագիտական դիտարկումների սարքավորումները Արաբական Միացյալ Էմիրությունների համար, տեղեկացրել է Պենտագոնը։
Ըստ Պենտագոնի՝ Նիդեռլանդների փաթեթը կներառի 96 Patriot բալիստիկ հրթիռ եւ համապատասխան սարքավորում։ Եթե գործարքն ավարտվի, Raytheon Technologies-ը կդառնա այն գործարքի կապալառուն, որի արժեքը կարող է հասնել 1,2 մլրդ դոլարի։
Ավստրալիան կգնի «օդ-մակերես» 80 համատեղ հրթիռ կամ ավելացված հեռահարությամբ թեւավոր հրթիռ։ Lockheed Martin Corp.-ի արտադրության հրթիռները կարող են արձակվել F/A-18 Super Hornet-ից եւ F-35-ից։ Գործարքը կարող է արժենալ 235 մլն դոլար։
ԱՄԷ-ն կգնի օվկիանոսագիտական դիտարկումների սարք, որը ներառում է բազմագործառույթ սարքեր եւ տվյալների հեռահար հավաքման միջոցներ՝ 206 մլն դոլար ընդհանուր արժողությամբ։ Lockheed Martin-ը այս համակարգի գլխավոր կապալառուն է։
Պետդեպարտամենտն արտոնել է նաեւ Քուվեյթին Raytheon и Lockheed-ի արտադրության տարբեր զինամթերքների վաճառքը՝ 397 մլն դոլար արժողությամբ։
Զենքը ներառում է «օդ-օդ» դասի հրթիռներ, ռումբեր եւ համալիրներ, որոնք ռումբերն ավելի ճշգրիտ եւ մահասփյուռ են դարձնում։

Նմանատիպ նյութեր
731 դիտում
15:07 06-09-2022
ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել Թայվանին 1.1 միլիարդ դոլարի զենքի վաճառքին
1102 դիտում
11:31 25-05-2023
ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել Ուկրաինային NASAMS ՀՕՊ-ի վաճառքին
1351 դիտում
21:55 09-12-2023
ԱՄՆ Պետդեպը հավանություն է տվել Իսրայելին 100 մլն դոլարի տանկային արկերի վաճառքին
Այս բաժնից
3052 դիտում
15:33 24-11-2024
Բուքինգեմյան պալատը կփակվի վերանորոգման նպատակով
2848 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր