Առևտուրը ձեռնտու փոխադարձության սկզբունք է ենթադրում․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Անկեղծ լինելու համար ասենք, այո, թուրքական ապրանքների արգելք եղել է, բայց՝ ընտրանքային։ Արգելք եղավ պատերազմի ընթացքում՝ կառավարության 2020 թ. հոկտեմբերի 20-ի թիվ 1708-Ն որոշմամբ։ Արգելվեց թուրքական ծագման ապրանքների ներմուծումը 6 ամսով, դեկտեմբերի 31-ից սկսած: 6 ամսով արգելվեց, որովհետեւ համաձայն «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրի հոդված 47-ով սահմանված դրույթի՝ ԵԱՏՄ անդամ պետությունները երրորդ երկրների հետ առեւտրում կարող են միակողմանիորեն կիրառել ոչ սակագնային կարգավորման միջոցներ՝ պայմանագրի 7-րդ հավելվածով սահմանված կարգով:
Միաժամանակ, 7-րդ հավելվածով հաստատված՝ երրորդ երկրների նկատմամբ ոչ սակագնային կարգավորման մասին արձանագրության «Միակողմանիորեն միջոցների կիրառումը» 10-րդ բաժնի 50-րդ կետի համաձայն՝ բացառիկ դեպքերում արձանագրության 7-րդ եւ 8-րդ բաժիններով նախատեսված հիմքերով անդամ պետությունները երրորդ երկրների հետ առեւտրում կարող են միակողմանիորեն սահմանել ժամանակավոր միջոցներ: Եվ ժամանակավոր միջոցը գործում է այն սահմանելու օրվանից հետո՝ առավելագույնը 6 ամսվա ընթացքում։ Բայց ոչ մի բան չի խանգարում 6 ամսից հետո կրկին երկարաձգել արգելքը եւս 6 ամսով, եւ այդպես շարունակ։ Եվ այս՝ հոկտեմբերի 20-ի որոշմամբ արգելված ապրանքների ցանկը բազմազան էր՝ կոշիկի քսուկից սկսած մինչեւ մանկական հագուստ, ճյուղերից ու սոխուկներից մինչեւ հանքային կամ քիմիական, ազոտական պարարտանյութեր եւ այլն։
Հետո, արգելքի 6-ամսյա ժամանակահատվածը չլրացած՝ 2021 թ. փետրվարի 4-ին կառավարությունը մեկ այլ որոշում կայացրեց՝ փոփոխություններ անելով 2020 թ. հոկտեմբերի 20-ի որոշումում: Փետրվարի 4-ի որոշման համաձայն, արգելքը չէր տարածվում «վերամշակում` մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգերով ներմուծվող ապրանքների վրա:
Արգելքը չէր տարածվում նաեւ այն ապրանքների վրա, որոնց մասով մատակարարման պայմանագրերը կնքվել են մինչեւ 2020 թ. հոկտեմբերի 20-ը, եւ այդ ապրանքները նույնականացվում են մաքսային մարմինների կողմից: Նաեւ՝ ոչ թուրքական ապրանքանիշերի հայաստանյան ներկայացուցիչների (դիլերներ, տարածորդներ, գործակալներ) կողմից ներմուծվող եւ թուրքական ծագում ունեցող այն ապրանքների (ներառյալ` պահեստամասերի, մեխանիզմների, ագրեգատների, հանգույցների եւ դրանց բաղադրիչների) վրա, որոնք նախատեսված են հաճախորդների երաշխիքային եւ հետերաշխիքային սպասարկում իրականացնելու համար՝ հայտարարագրման պահին մաքսային մարմիններին ներկայացնելով երաշխիքային եւ հետերաշխիքային սպասարկման փաստաթղթերը»։
Մանրամասն՝ թերթի ասյօրվա համարում։