Էրիկ Վարդանյանը վիրահատվել է
«Ուրարտուի» կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը ենթարկվել է ծնկի հոդի վիրահատական միջամտության, որն անցել է բարեհաջող։ 24-ամյա ֆուտբոլիստն այժմ գտնվում է տանը, ինքնազգացողությունն էլ լավ է։
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությումը:
«Ուրարտուի» բժշկական ծառայության փոխանցմամբ՝ Վարդանյանի ամբողջական վերականգնման համար կպահանջվի 3 ամիս։
Հավելենք, որ սա կիսապաշտպանի մոտ վաղուց ստացած վնասվածքի կրկնությունն էր, ինչի պատճառով բաց էր թողել առաջնության վերջին հանդիպումները։
Էրիկին մաղթում ենք շուտափույթ ապաքինում և առանց վնասվածքների կարիերա։