211652_close_icon
views-count1928 դիտում article-date 16:12 11-01-2022

Էրիկ Վարդանյանը և Արամ Քոչարյանը հեռացել են «Փյունիկ»-ից

Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբից հեռացել են կիսապաշտպաններ Էրիկ Վարդանյանը և Արամ Քոչարյանը: 

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ավարտվել է Էրիկ Վարդանյանի վարձակալության ժամկետը, իսկ Արամ Քոչարյանի հետ պայմանագիրը խզվել է երկկողմ համաձայնությամբ։

Էրիկ Վարդանյանն ամռանն էր «Սոչիից» տեղափոխվել «Փյունիկ» և  թիմում հանդես էր գալիս վարձակալական հիմունքներով: 23-ամյա ֆուտբոլիստը մրցաշրջանի աշնանային հատվածում «Փյունիկի» կազմում անցկացրել է 13 խաղ՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:Արամ Քոչարյանը «Փյունիկին» էր միացել 2021թ.-ի հունիսին: 25-ամյա ֆուտբոլիստը թիմի կազմում անցկացրել է 6 խաղ:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության ձմեռային հատվածն ավարտված է: Այժմ առաջնության առաջատարը «Արարատ-Արմենիա»-ն է, որն ունի 40 միավոր: 32 միավորով երկրորդ տեղում «Փյունիկ»-ն է: Եռյակը եզրափակում է «Արարատ»-ը: 4-րդ տեղում «Նոա»-ն է (22 միավոր), 5-րդում` «Ալաշկերտ»-ը, սակայն Հայաստանի գործող չեմպիոնը երկու հանդիպում պակաս է անցկացրել: Մեկ հանդիպում քիչ անցկացրած «Ուրարտու»-ն 6-րդն է: Մրցաշարային աղյուսակի հետնամասում են «Վան»-ը (11 միավոր), «Նորավանք»-ը (9 միավոր) և ԲԿՄԱ-ն (6 միավոր): Հայաստանի ֆուտբոլի առաջնության երկրորդ շրջանը կվերսկսվի փետրվարին:

Նմանատիպ նյութեր