Արցախի ֆուտբոլային թիմը մրցանակային տեղ է գրավել Գերմանիայում կայացած առաջնությունում
«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից՝ մանրամասնելով, որ «Լեռնային Արցախ»-ը 10 հանդիպում է ունեցել, որից 7-ն ավարտել է հաղթանակով, գրանցել՝ 2 ոչ -ոքի և ընդամենը մեկ պարտություն։
«Առաջնությունը արցախցի պատանի ֆուտբոլիստների համար միջազգային փորձ ձեռք բերելու, եվրոպական ակումբների մարզիկների հետ ուժերը փորձելու մեծ հնարավորություն էր, որն իրականություն դարձավ գերմանահայ Մարատ Հովհաննիսյանի և «Լեռնային Արցախ» ակումբի նախագահ Մհեր Ավանեսյանի համատեղ ջանքերով»,- ասում է թիմի մարզիչ Զաուր Արամյանը։
Առաջնությանը մասնակցում էր 12 ֆուտբոլային թիմ՝ Գերմանիայի, Ուկրաինայի, Չեխիայի, Իսրայելի լավագույն ակումբներից, հայտնում է «Արցախպրեսը»: