211652_close_icon
views-count2944 դիտում article-date 09:50 31-12-2023

Ռոբերտ Հովհաննիսյանը մրցանակային տեղ է զբաղեցրել կայծակնային շախմատի առաջնությունում

Ավարտին մոտեցավ աշխարհի կայծակնային շախմատի առաջնությունը:

Առաջնությանը մասնակցում էին 45 երկրների 206 շախմատիստներ:

Հաղթող դարձավ աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կառլսենը, ով 21 հնարավորից վաստակեց 16 միավոր:

Լևոն Արոնյանը վաստակեց 14 միավոր և զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը:

Հայաստանի շախմատիստներից մրցանակային տեղ զբաղեցրեց Ռոբերտ Հովհաննիսյանը: Ռոբերտը վաստակեց 13 միավոր և զբաղեցրեց 26-րդ հորիզոնականը:

Տիգրան Պետրոսյանը վաստակեց 12.5 միավոր: Մանուել Պետրոսյանը՝ 12 միավոր:

Նմանատիպ նյութեր