Մեծ Բրիտանիան առաջիկա շաբաթներին մտադիր Է նոր խմբաքանակի զենք ուղարկել Ուկրաինա
Մեծ Բրիտանիան առաջիկա շաբաթների ընքացքում պատրաստվում Է Ուկրաինա ուղարկել տասնյակ հրանոթներ, 1,6 հազար միավոր հակատանկային զենք, ինչպես նաև 50 հազար հրանոթային արկ:
Այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Բեն Ուոլեսին:
Ավելի վաղ նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել էր Ուկրաինային ռազմական օգնության հերթական փաթեթի մասին, որը պետք է կազմի 1 միլիարդ ֆունտ ստեռլինգ (1,2 միլիարդ դոլար)։