873 դիտում
09:37 21-07-2022
Քննիչ հանձնաժողովում ուղղակի «զրից են անում»․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Բավականին երկար ժամանակ է, ինչ իր լիազորություններն է իրականացնում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովը։ Մինչ հանձնաժողովի ձևավորումն իշխանություններն անընդհատ շեշտում էին, որ հենց սա է լինելու այն հարթակն ու ուսումնասիրող մարմինը, որը պետք է տա հանրությանը հուզող անհասկանալի ու չպարզաբանված բոլոր հարցերի պատասխանները: Սակայն պատերազմի հետ կապված դեռևս անորոշություն է տիրում, ինչպես և կանխատեսում էին շատերը՝ հայտարարելով, որ այս իշխանության օրոք ոչինչ էլ չի բացահայտվելու։
«Փաստ» թերթի տեղեկություններով, հանձնաժողովի աշխատանքները, մեղմ ասած, հարթ չեն ընթանում. այստեղ լուրջ խնդիրներ կան։ Մեր աղբյուրները փոխանցում են, որ այս փուլում հանձնաժողով են հրավիրվում հիմնականում ԶՈՒ միջին սպայակազմի ներկայացուցիչներ, որոնք առանձնապես չեն տիրապետում էական նշանակություն ունեցող տեղեկությունների և, որպես կանոն, ստանդարտ, հաճախ նույնիսկ հանրությանը հայտնի փաստեր են ներկայացնում։ Ինչպես մեր զրուցակիցներից մեկն ասաց, «ուղղակի զրից են անում»:
Ավելին, մինչ այս պահը պատերազմի ընթացքի առանցքային պատասխանատուներից ոչ ոք չի հրավիրվել հանձնաժողով։ Չնայած հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տարբեր հարթակներում հայտարարում է, թե ծավալուն ցուցմունքներ կան, սակայն մեր աղբյուրը փոխանցում է, որ այդ ցուցմունքներում ոչ մի առանցքային տեղեկություն չկա։
Խոսքն, իհարկե, այնպիսի տեղեկությունների մասին է, որոնք ցանկանում են «ստանալ» օրվա իշխանությունները, որպեսզի ինքնամաքրման նպատակով պատերազմի ընթացքի ու պարտության թեմաները գցեն ուրիշների «գրպանը»:
Թերթի տեղեկություններով, այս հանգամանքը լրջագույնս անհանգստացրել է Նիկոլ Փաշինյանին»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1165 դիտում
09:15 31-10-2023
Քննիչ հանձնաժողովում «պատային» վիճակ է. «Փաստ»
1696 դիտում
13:37 17-01-2019
Ղեկավարների հեռախոսազրույցների գաղտնալսման հարցը պետք է քննարկվի ԱԺ-ի քննիչ հանձնաժողովում. Էդմոն Մարուքյան
9782 դիտում
10:25 06-05-2020
Կարեն Կարապետյանը կարող է հայտնվել քննիչ հանձնաժողովում ուշագրավ հայտարարության հետևանքով. «Ժամանակ»
Այս բաժնից
1474 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»
640 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1033 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»