1780 դիտում
13:37 17-01-2019
Ղեկավարների հեռախոսազրույցների գաղտնալսման հարցը պետք է քննարկվի ԱԺ-ի քննիչ հանձնաժողովում. Էդմոն Մարուքյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի և Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի հեռախոսազրույցների գաղտնալսման հարցը պետք է քննարկվի ԱԺ-ի քննիչ հանձնաժողովում:
Այս մասին հունվարի 17-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Մենք պետք է այստեղ՝ խորհրդարանական վերահսկողության շրջանակում պատշաճ այդ հարցերը բերենք ու քննարկման առարկա դարձնենք և այդ խնդիրները շտկենք, որ ՄԻԵԴ-ում այդ հարցը բարձրաձայնելուց հետո Հայաստանի ներկայացուցիչը կարողանա նշել. այդպիսի դեպք եղել է, բայց դրանից հետո մեր երկիրը հարուցել է քրեական գործ, պատժել է մեղավորներին, Ազգային ժողովում եղել է քննիչ հանձնաժողով, քննել է, պարզել է, պատասխանատվություն են կրել այսինչ մարդիկ: Այսպես կարող ենք խուսափել մեր երկրի համար անցանկալի հետևանքներից»,- ասաց Մարուքյանը:
Անդրադառնալով այն դիտարկմանը, թե ԱԺ ամբիոնից վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ հարցով արդեն պարզաբանում տվել է, Մարուքյանը նշեց, որ այդ հայտարարությունը բավարար չէ:
«Վարչապետն ասել է, որ օրենքի խախտում չկա, բայց դա պետք է արձանագրել համապատասխան ընթացակարգերով, դրանցից մեկը խորհրդարանական վերահսկողությունն է: Թող ստեղծվի քննիչ հանձնաժողով, քննի, ասի՝ օրենքի խախտում չկա»,- ասաց Մարուքյանը:
Աղմկահարույց գաղտնալսումների արդյունքում պարզվել է, որ բարձրաստիճան պաշտոնյաները քննարկել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի քրեական գործերի հետ կապված հարցեր:
Նմանատիպ նյութեր
6152 դիտում
23:57 14-06-2019
Ես չեմ ամաչում գաղտնալսման բովանդակությունից, ես ամաչում եմ գաղտնալսման փաստից․ Վանեցյան
2273 դիտում
15:40 27-11-2020
Պուտինն ակտիվ հեռախոսազրույցների մեջ է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ. Պեսկով
Այս բաժնից
1216 դիտում
19:28 01-02-2025
Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը
1057 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը