Սյունեցիները մտահոգված են մեր սահմաններով, մեր անվտանգությամբ, մենք ո՛չ պաշտոն ենք ուզում, ո՛չ էլ աթոռակռիվ է. Քաջարանի քաղաքապետ․ Tert.am
Վարչապետ կոչեցյալը կոչ էր արել ինքնապաշտպանության, մենք անցել էինք ճիշտ ինքնապաշտպանության, և երբ եկան ասացին` պետք է թողնեք ձեր մարտական դիրքերը, այ այդ ժամանակ մենք ցավ ապրեցինք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը: Գրում է [url=https://www.tert.am/am/news/2020/12/23/Manvel-Paramazyan/3479775?fbclid=IwAR0RgWOeNRb0T76rNtkexiGfxDOb54ywYpvAEoOtcMTLvVu3bGaQf9QIo3M]Tert.am[/url]-ը։
«Սյունեցիները մտահոգված են մեր սահմաններով, մեր անվտանգությամբ, ուրիշ ոչ մի բանով»,- ասաց նա և նշեց, որ պահանջում են վարչապետի հրաժարականը, որ կարող ուժեր գան:
«Մենք մնում ենք մեր սկզբունքներին հավատարիմ, մեր պահանջը մնում է անփոփոխ: Նախ վարչապետին մեղադրում ենք նրա համար, որ պատերազմ եղավ, և պատերազմը 44 օր տևեց: Մենք մեր ջոկատով մեկնեցինք, բայց մինչ այսօր ասում են` նահանջ, նահանջ, թուրքը եկել է հասել մեր քթի տակ, տան առաջ, մնում է դուռը ծեծեն, ասեն՝ դուրս եկեք: Այս ամենը բերելու է թշվառության, պանդխտության, գաղթի, սա՞ է ուզում այս իշխանությունը»,-ասաց նա և նշեց, որ սյունեցին անկոտրում է, այդ դուխը սյունեցու մեջ է, գլխարկների վրա չէ:
«Մենք ոչ պաշտոն ենք ուզում, ոչ էլ աթոռակռիվ է: Մենք հասնելու ենք նրան, որ մեր կյանքը դարձնենք ապահով»,- հավելեց նա:
Նշենք, որ Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը հրավիրվել է Քննչական կոմիտե։
[url=https://shamshyan.com/hy/article/2020/12/23/1174372/]Հիշեցնենք[/url], որ այսօր Սյունիքի մարզի մեծ թվով բնակիչներ հավաքվել են Հայաստանի քննչական կոմիտեի վարչական շենքի դիմաց և պահանջում են, որպեսզի Քննչական կոմիտեն դադարեցնի Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի և Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ շինծու քրեական հետապնդումները։
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի