211652_close_icon

Հայտնի են դարձել «Փյունիկի» հավանական մրցակիցները եվրագավաթների խաղարկության հաջորդ փուլում

views-count1819 դիտում article-date 21:11 19-07-2022

Հուլիսի 18-ին՝ ՈՒԵՖԱ շտաբ-բնակարանում, կայացավ ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի վիճակահանությունները։

ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում Լյուքսեմբուրգի «Դյուդելանջի» արգելքը հաղթահարելու դեպքում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» կմրցի Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդայի» հետ։

«Դյուդելանժին» զիջելու դեպքում «Փյունիկը» պայքարը կշարունակի ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգայի որակավորման երրորդ փուլում, որտեղ կմրցի «Ժալգիրիս» (Լիտվա) - «Մալմո» (Շվեդիա) զույգի պարտվող թիմի հետ։

Նմանատիպ նյութեր