Հայտնի են հայկական ակումբների հավանական մրցակիցները Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման 2-րդ փուլում
Շվեյցարական Նիոն քաղաքում կայացավ ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման 2-րդ փուլի վիճակահանությունը։
«Մարիբոր» – «Ուրարտու» զույգի հաղթողին երկրորդ փուլում կդիմակայի շվեդական «Համարբյու» ֆուտբոլային ակումբը, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Առաջին փուլի արգելքը հաղթահարելու դեպքում Երևանի «Արարատը» երկրորդ փուլում կհանդիպի «Պայդե» («Էստոնիա»)- «Շլոնսկ» ( «Լեհաստան») զույգի հաղթողի հետ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների Լիգայի խաղարկության առաջին փուլում Երևանի «Արարատին» բաժին է հասել հունգարական «Ֆեհերվարը»։
Իսկ Երևանի «Նոան» որակավորման առաջին փուլում ֆիննական ԿուՊՍ-ի արգելքը հաղթահարելու դեպքում, կհանդիպի ուկրաինական «Վորսկլայի» հետ։
ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման 2-րդ փուլի հանդիպումները կկայանան հուլիսի 22-ին և 29-ին։