211652_close_icon
views-count790 դիտում article-date 22:43 19-07-2022

«Լոս Անջելես-2028» 34-րդ ամառային օլիմպիական խաղերը կմեկնարկեն հուլիսի 14-ին

<< Լոս Անջելես – 2028  >>  34 –րդ ամառային օլիմպիական խաղերի կազմկոմիտեն պաշտոնապես հայտնել է, որ  բացման արարողությունը տեղի կունենա հուլիսի 14-ին և  կավարտվի հուլիսի 30-ին:

Պարալիմպիկ խաղերի անցկացման ժամկետներն են`  օգոստոսի 15 -  27-ը։ 

Որոշումը կայացրած հանձնաժողովի աշխատանքներին մասնակցել են նաև  ՄՕԿ –ի  նախագահ Թոմաս Բախը և խաղերը համակարգող հանձնախմբի նախագահ Նիկոլ Հաուերցը:

Մինչ այս, Լոս Աջելեսը խաղերի մայրաքաղաք է եղել նաև 1932թ. և 1984թ.:  

Արդեն կատարվում է հետհաշվարկ, որը հուշում է, որ  օլիմպիական մարզահանդեսի մեկնարկին մնացել է 2195 օր:

Նմանատիպ նյութեր