4013 դիտում
21:21 18-07-2022
«Ինձ ոչ ոք չի ասել՝ դու գազ տուր՝ ես քո մեջքին եմ». «Պատմության ուսուցչի գործով» հետաքրքիր զարգացումներ. Aravot.am
«Ես չեմ հիշում, որտեղից են ձեռք բերել: Ես ոչ մի բան չեմ պնդում, ես ասում եմ՝ հնարավոր է, որ ինձ ուղարկել են, կամ՝ դրել են՝ լսել եմ, ես եմ վերցրել, կամ՝ համացանցից եմ գտել: Ես չեմ պնդում ոչ մի բան, հարյուր տոկոսանոց բան չեմ ասում»,- այսօր դատարանում հայտարարեց «պատմության ուսուցչի գործով» վկա Մոնթե Մախսուդյանը: Այս վկայի ցուցմունքը կարեւոր է, քանի որ, ենթադրվում է, որ հենց նա էր ներբեռնել աղմկահարույց տեսանյութը, որը գործի հիմնական ապացույցն է, հայտնում է Aravot.am-ը։
Հիշեցնենք, որ Երեւանի Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցի նախկին ուսուցիչ Հակոբ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել՝ 7-րդ դասարանի պատմության դասաժամին, Նիկոլ Փաշինյանի եւ նրա ընտանիքի նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր կատարելու համար:
Մասնավորապես, նա հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանին պետք է սպանել, նրան եւ նրա ընտանիքին պետք է հրապարակում վառել: Դասի որոշ հատված, որի ընթացքում պատմության ուսուցիչն արել է մեղադրանքի հիմքում դրված արտահայտությունը, ձայնագրել են ու ձայնագրությունը տեղադրել «Ֆեյսբուք»-ում: Հայտնի չէ, թե ուսուցչին ո՞վ է ձայնագրել: Հիշեցնենք նաեւ,որ Երեւան քաղաքի վարչության անչափահասների գործերով եւ ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի պետ Տիգրան Խաչատուրյանի ներբեռնած տեսանյութը դատարանն իբրեւ ապացույց չճանաչեց: Մեղադրող կողմը դատակոչել է Մոնթե Մախսուդյանին, իբրեւ ձայնագրության տարածման սկզբնաղբյուր:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
553 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
445 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
667 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am