211652_close_icon

Փաշինյանի մասին պատմության ուսուցչի խոսքերի ձայնագրությունը դասի ժամանակ դատավորը ապացույց չի ճանաչում. Բեկումնային ընթացք՝ բռնության կոչի գործով. aravot.am

views-count5364 դիտում article-date 17:22 06-04-2022
aravot.am-ը գրում է. Ինչպես տեղեկացրել ենք, այսօր  Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, պատմության նախկին ուսուցիչ Հակոբ Գրիգորյանի գործով նիստի ժամանակ ցուցմունք տվեց 129 դպրոցի նախկին տնօրեն Լիանա Պետրոսյանը: Այնուհետեւ նաեւ՝ Հակոբ Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ Հակոբ Գրիգորյանին՝ Երեւանի Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցի նախկին ուսուցչին մեղադրանք է առաջադրվել 7-րդ դասարանի պատմության դասաժամին Նիկոլ Փաշինյանի եւ նրա ընտանիքի նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր կատարելու համար: Մասնավորապես, հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանին պետք է սպանել, նրան եւ նրա ընտանիքին պետք է հրապարակում վառել:

Մանրամասներն՝ այստեղ
 

Նմանատիպ նյութեր