211652_close_icon

Ես համոզված եմ, որ մեր ազգը, ժողովուրդը և հանությունը իրապես մեծ ցավ ապրեց Արմենի անժամանակ մահով. Արթուր Ղազինյան

views-count1735 դիտում article-date 18:35 17-07-2022
Դատարանի դահլիճում Արմենի ողբերգական ու անժամանակ մահվան լուրը ցնցեց մեր հասարակությանը. ցավում էին բոլորը, ընկեր, բարեկամ, ծանոթ ու անծանոթ, համակիր թե օպոնենտ:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը՝ անդրադառնալով դատարանի դահլիճում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվանը:

«Այլ կերպ չէր կարող լինել, քանի որ մարդ էր մահացել, վառ, պայծառ ու ինքնատիպ անհատականություն:

Սա լրջագույն հարված էր իշխանության առանց այն էլ աղետալի վիճակում գտնվող վարկանիշին, ինչը նրանք չէին կարող հանդուրժել:

Գործի դրվեցին ֆեյքային բոլոր ֆաբրիկաները, առատորեն վարձատրվեցին ու հանրային դաշտ նետվեցին իշխանական տխմար ու անբարոյական քարոզիչները, որնք ձևավորեցին տեղեկատվական տրենդ անուղեղ, չար, նախանձ ու մաղձոտ կոնտինգենտի համար:

Արդյունքում ֆեյսբուքյան տիրույթում Արմենի մահով ցնծում էին միայն իշխանական ֆեյքերը, վճարված վիժվածքներն ու նրանց ազդեցության տակ ընկած մի քանի հազար անուղեղ ու չարացած կենդանակերպեր:

Իրականում դա շատ, շատ փոքր թիվ է և ոչ մի կերպ չի կարող ներկայացնել մեր հասարակության իրական պատկերը:

Ես համոզված եմ, որ մեր ազգը, ժողովուրդը և հանությունը իրապես մեծ ցավ ապրեց Արմենի անժամանակ մահով, իսկ կեղտեր միշտ ու բոլոր տեղերում կան:

Հ.Գ. Մի խորհուրդ մեր հայրենակիցներին. արհամարհեք, ուշադրություն մի դարձրեք, մի հանրայնացրեք ու տարածեք այս վիժվածքների բարբաժանքները, մի հիասթափվեք ու հիասթափեցրեք լավ մարդկանց մեր ժողովրդից:

Մեր ժողովուրդն իրականում շատ լավն է, իմաստուն ու խելացի:

Պետք է ուղղակի ճանաչել, սիրել ու խոսել նրա հետ և նա քեզ կպատասխանի նույն սիրով:
Բարի շոգ կիրակի բոլորիս . .»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր