211652_close_icon
views-count49342 դիտում article-date 12:58 17-07-2022

Ավտովթար՝ Արարատի մարզում. բախվել են Lexus-ն ու ՎԱԶ 07-ը, 3 վիրավորներից 2-ը երեխաներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում Գետազատ-Դեղձուտ գյուղերի խաչմերուկում բախվել են Lexus և ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից 2-ը երեխաներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» ԲԿ։ 

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ավագ տեսուչներ Դավիթ Մանուկյանը, Վիրաբ Խաչատրյանը և Արտյոմ Բեկլարյանը։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Արտաշատի բաժնի հերթապահ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Մաքսիմ Մեսրոպյանի գլխավորությամբ։ 

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությոսւնը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գագիկ Ավետիսյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներին առաջինը օգնության են հասել Lexus-ի վարորդն ու քաղաքացիները, և նրանք հիվանդանոց են տեղափոխվել քաղաքացիների ավտոմեքենաներով։ 

Արդեն հիվանդանոցում Արտաշատի բժիշկները առաջին բուժօգնություն են ցուցաբերել վիրավորներին և տեղափոխել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

​Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 144+
144+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր