211652_close_icon
views-count43650 դիտում article-date 11:44 17-07-2022

Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. ՀՀ ՊՆ 53-ամյա ծառայողը Opel-ով բախվել է քարերին և հայնտվել դաշտում, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հուլիսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 53-ամյա Լյուդվիգ Բ-ն իր վարած Opel մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայով Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհի 2-րդկ մ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամյշանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ճամբարակ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Միքայել Միքայելյանը։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ։ 

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Ճամբարակի Ռազմական ոստիկանության բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արմեն Ղազարյանի գլխավորությամբ։ 

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ 5-րդ կայազորի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սահակ Մխիթարյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Ս. Մխիթարյանի որոշմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում։

Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+