1621 դիտում
15:25 16-07-2022
Խաղաղություն և կայունություն հաստատելու մեր համատեղ ջանքերն արդյունք կտան. Վրաստանի ԱԳ նախարար
Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին անդրադարձել է Թբիլիսիում անցկացվող Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը:
«Շատ հպարտ եմ տեսնել, որ Թբիլիսին հանդիսանում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարի հանդիպման վայր: Վստահ եմ, որ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու մեր համատեղ ջանքերն արդյունք կտան»,- Թվիթերի իր միկրոբլոգում նշել է Վրաստանի ԱԳ նախարարը: