Լևանդովսկին 3-րդ օրն անընդմեջ ուշանում է «Բավարիայի» մարզմանը
«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին 3-րդ օրն անընդմեջ ուշացավ թիմի մարզմանը:
Այսօր 33-ամյա լեհը մարզաբազա է ժամանել առավոտյան ժամը 09:08-ին:
8 րոպեանոց ուշացումը Լևանդովսկիի համար դարձավ «ռեկորդային»: Չորեքշաբթի օրը նա ուշացել էր 6 րոպե, հինգշաբթի օրը՝ 2:
Վաղը՝ հուլիսի 16-ին, «Բավարիան» «Ալյանց Արենայում» պետք է անցկացնի թիմի շնորհանդեսը: Առայժմ պարզ չէ, թե արդյոք Լևանդովսկին մասնակցելու է միջոցառմանը:
Ֆուտբոլիստն ավելի վաղ հասկացնել է տվել, որ ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա»: Սակայն «Բավարիային» չեն բավարարում կատալոնական ակումբի առաջարկները:
Վերջին մրցաշրջանում Լևանդովսկին Բունդեսլիգայում անցկացրած 34 խաղում դարձել էր 35 գոլի հեղինակ, իսկ Չեմպիոնների լիգայի 10 խաղում՝ 13 գոլի: