Եվրամիությունը կարող է նոր պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ. Reuters
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան առաջարկել են նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի նկատմամբ՝ կապված նրա միջուկային ծրագրի հետ։ Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով ինչ-որ փաստաթղթի։
«Առաջիկայում մենք կտարածենք այն անձանց և կազմակերպությունների անունների ցանկը, որոնց նկատմամբ, մեր կարծիքով, պետք է պատժամիջոցներ սահմանվեն»,-ասված է փաստաթղթում։
Նշվում է նաև, որ նշված երկրները բանակցել են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմի հետ և որոշել հետագա անելիքը։