Պուտինը չեղարկել է Թուրքիայի դեմ կիրառվող մի շարք պատժամիջոցներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել Թուրքիայի դեմ կիրառվող տնտեսական մի շարք պատժամիջոցներ չեղարկելու մասին, հաղորդում է Ria Novosti-ն։
Մասնավորապես, չեղարկվել է ՌԴ տարածքում Թուրքիայի քաղաքացիների աշխատանքի սահմանափակման մասին որոշումը։
Բացի այդ, ընդլայնվել է ցանկը, համաձայն որի՝ Թուրքիայի քաղաքացիներն իրավունք կունենան առանց մուտքի արտոնագրի այցելել ՌԴ։
Հիշեցնենք, որ Մոսկվան պատժամիջոցներ սահմանեց Անկարայի նկատմամբ 2015 թվականի նոյեմբերի վերջին Սիրիայի սահմանի մոտ թուրքական օդուժի կողմից ռուսական Cy-24 մարտական ինքնաթիռը խոցելուց հետո։