211652_close_icon
views-count679 դիտում article-date 13:08 15-07-2022

Դեսպան Մակունցը սենատոր Վան Հոլլենին ներկայացրել է տարածաշրջանային զարգացումների շուրջ ՀՀ դիրքորոշումը

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հուլիսի 14-ին հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Սենատի անդամ Քրիս Վան Հոլլենի և Ներկայացուցիչների պալատի անդամ Բարբարա Լիի հետ։ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ սենատոր Վան Հոլլենի հետ հանդիպման ընթացքում դեսպան Մակունցը ներկայացրել է տարածաշրջանային զարգացումների շուրջ ՀՀ դիրքորոշումը։

Դեսպան Մակունցն անդրադարձել է 44-օրյա պատերազմից հետո ստեղծված հումանիտար խնդիրներին և ընդգծել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց հայրենադարձման կարևորությունը։

Կոնգրեսական Լիի հետ քննարկվել են հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա ընդլայնմանն ուղղված համատեղ ջանքերին վերաբերող հարցեր։

Հանդիպումներին դեսպան Մակունցն ամերիկացի օրենսդիրներին է փոխանցել «Մխիթար Գոշ» պետական պարգևը՝ ՀՀ և ԱՄՆ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ և հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման գործում նշանակալի ավանդի համար։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր