1232 դիտում
11:01 15-07-2022
Քաջ Նազարը հայկական «թրիքսթերն» է․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ ««Թրիքսթերը (trickster) դիցաբանության, ֆոլկլորի, գրականության հերոս է, որը կարող է լինել աստված, կիսաստված, մարդ կամ մարդանման մի էակ, որը տարբերվում է այլ մարդկանցից ինչ-որ արտասովոր ունակություններով, գուցե «գաղտնի գիտելիքներով», եւ որն իր հնարքները (tricks) կիրառում է ընդունված խաղի կանոնները խախտելու եւ անսովոր վարք դրսեւորելու համար: Գրեթե բոլոր ժողովուրդների ֆոլկլորում այդպիսի մի հերոս կա: Նման ֆոլկլորային պերսոնաժներից մեզ համար առավել ճանաչելի են, թերեւս, իտալական Պուլչինելլան կամ ռուսական Իվան Հիմարը:
Բայց որպեսզի ավելի լավ հասկանանք, դիտարկենք հայտնի գրական գլուխգործոցների գլխավոր հերոսներին: Օգտվելով ռուս գրականագետ Դմիտրի Բիկովի դասակարգումից` թվարկեմ գրական «թրիքսթերների» հիմնական հատկանիշները: Վերցնենք Դոն Քիշոտին, Շերլոկ Հոլմսին եւ Օստապ Բենդերին: Երեքն էլ իրենց «կյանքի ուղու» կեսին մահանում են, իսկ հետո՝ վերածնվում: Նրանցից երկուսը ֆիզիկապես, իսկ երրորդը՝ «մտավոր-վիրտուալ» աշխարհում (Հոլմսը) թափառում են: Ինչո՞ւ: Որովհետեւ նույն հնարքը նույն տեղում հնարավոր չէ կրկնել:
Վերոնշյալ «թրիքսթերների» ամենակարեւոր հատկանիշն այն է, որ երեքն էլ ունեն հավատարիմ ընկերներ, որոնք նրանցից զգալիորեն հիմար են, եւ նրանց գլխավոր հերոսները պարբերաբար խելք են սովորեցնում: Ինչի՞ համար են պետք Սանչո Պանսան, դոկտոր Ուաթսոնը եւ Շուրա Բալագանովը: Ո՞ւմ են նրանք մարմնավորում: Ինձ թվում է, նրանք մարմնավորում են մեզ՝ ընթերցողներիս: Չէ՞ որ մենք էլ չգիտենք, թե ինչ հնարքի է դիմելու գլխավոր հերոսը, ինչի է դա հանգեցնելու: Նրանց «զինակիրներն» այն անտեղյակ զանգվածն է, որը ոչ այնքան խելամիտ հարցեր է տալիս, եւ ձեռնածությունը բացահայտվում է «զինակիրների» եւ գլխավոր հերոսների երկխոսության միջոցով: Հիմա փորձենք պատասխանել հետեւյալ հարցին՝ իսկ ո՞վ է հայկական «թրիքսթերը»: Պարզ է, որ Սասունցի Դավիթը չէ՝ «թրիքսթերի» արկածները չեն կարող 100 տոկոսով լուրջ լինել՝ այդ պատմություններում պարտադիր պետք է լինի ժանրի նմանակման (պարոդիայի), հեգնանքի, երգիծանքի տարրեր: Մեր «թրիքսթերը», կարծում եմ, Քաջ Նազարն է: Նա էլ է ճամփա ընկնում, տարբեր արկածների հանդիպում (դարձյալ ասպետական վեպի նմանակում) եւ իր ցանկացած ձախողման համար կարողանում է գտնել այնպիսի մեկնաբանություն, որ ամեն ինչ բավականին «հերոսական» է երեւում: Իսկ ո՞ւր է մեր Քաջ Նազարի հավատարիմ, բայց ոչ խելացի «զինակիրը»: Ինձ թվում է, քանի որ մենք փոքրաթիվ ազգ ենք, երկու հատկություններն էլ՝ «գաղտնի գիտելիքը» եւ դրա վերաբերյալ միամիտ տարակուսանքն ամփոփված է մեկ հերոսի մեջ:
Դերենիկ Դեմիրճյանի պիեսում Քաջ Նազարի կինը՝ Ուստիանը վերջում «ջրի երես է հանում» գլխավոր հերոսին: Բայց դա, ինձ թվում է, խորհրդային «բարոյախրատական» վերջաբան է: Թումանյանի մոտ ամեն ինչ շատ ավելի բնական է, եւ ցույց է տալիս, որ Քաջ Նազարն այնքան էլ հիմար չէ: «Ասում են, մինչեւ էսօր էլ դեռ ապրում ու թագավորում է Քաջ Նազարը։ Ու երբ քաջությունից, խելքից, հանճարից մոտը խոսք են գցում՝ ծիծաղում է, ասում է. «Ի՛նչ քաջություն, ի՛նչ խելք, ի՜նչ հանճար. դատարկ բաներ են բոլորը։ Բանը մարդուս բախտն է։ Բախտ ունե՞ս՝ քեֆ արա…»»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
20193 դիտում
22:12 19-09-2020
Քաջ Նազարը և զարմացած Չալոն. Ռուբեն Մխիթարյանի նոր հոլովակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15585 դիտում
11:48 21-11-2014
Քաջ դարպասապահը դեմքով հետ է մղել բոլոր 11 մետրանոց հարվածները. տեսանյութ
1705 դիտում
19:26 11-03-2015
Վանաձորի մշակույթի պալատում բեմադրվեց «Քաջ Նազար»-ը
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը