Եվրոպա Կոնֆերենցիաների լիգա. Մալաքյանի հրաշալի գոլերը քիչ էին. «Արարատը» դուրս մնաց հետագա պայքարից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակում հուլիսի 14-ին Երևանում կայացավ «Արարատ»-«Շկենդիա» (Հյուսիսային Մակեդոնիա) պատասխան հանդիպումը։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով:
Մեր թիմի կազմում երկու չափազանց գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Գոռ Մալաքյանը
«Արարատ»-«Շկենդիա»` 2:2 (0:2)
Երևան, Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտ
Մրցավար՝ Օլեկսի Դերևինսկի (Ուկրաինա)
Գոլերը՝ Բրավո, 2 (ինքնագոլ), Գուրի 45+3, Մալաքյան, 49,79
Թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր «Շկենդիայի» հաղթանակով՝ 2:0 հաշվով:
Այսպիսով, «Արարատը» ավարտեց ելույթները ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայում: