Ռիո-2016. Բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը ևս դուրս մնաց հետագա պայքարից
31-րդ ամառային Օլիմպիական խաղերի Հայաստանի ներկայացուցիչ, բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը դուրս չեկավ քառորդ եզրափակիչ։
Օլիմպիական խաղերի մրցումային 10-րդ օրը պայքարը շարունակեցին նաև բռնցքամարտիկները։ 52 կգ քաշային կարգում Աբգարյանի մրցակիցը Չինաստանը ներկայացնող Հու Ջիանգուան էր։ Երեք ռաունդների արդյունքում` մրցավարները հաղթանակը տվեցին չինացի մարզիկին՝ 3-0։